ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճաշում ենք լեգենդար Բիլլ Դրեյփերի, Ֆրանկլին Ջոնսոնի և Թիմ Դրեյփերի հետ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրեյփերի համալսարանի միջև ստորագրվեց հուշագիր, որը թույլ կտա հայ ձեռներեցներին ԲՏԱ նախարարության աջակցությամբ Դրեյփերի համալսարանում (Draper University) մասնակցել ձեռներեցության և գործարարության ունիկալ դասընթացների՝ Սիլիկոնյան հովտում։ Հուշագիրը նաև նախատեսում է Դրեյփերի ներդրումային ֆոնդի հետ նոր ծրագրերի իրականացում Հայաստանում»։
Դիտեք նաև՝