▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելն ու ավել անելը զապադլո չի. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, խոսելով որդու ծառայության մասին, նշել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերջերս ես հանձնարարեցի, որ ինձ գաղտնի տեղեկանք տան, թե ինչպես է իմ որդին ծառայում բանակում: Տեսնելով զեկույցը՝ շատ ուրախացա, նա բոլոր աշխատանքներին մասնակցում է, բոլոր աշխատանքներին, առանց բացառության, այդ թվում նաև զորամասը մաքրելու աշխատանքներին, որովհետև, եթե ես, լինելով ՀՀ վարչապետ, կռանում եմ Երևան քաղաքի կենտրոնում, ծնկաչոք ծխախոտի ծխուկներն եմ հավաքում, իմ տղան ծառայելից պետք է ավելը վերցնի ու մաքրի իր զորամասի տարածքը: Եվ դա իր հարամար պետք է լինի ոչ թե նվաստացուցիչ, դա իր համար պետք է լինի հպարտանալու առարկա»,- ասել է վարչապետը և ավելացրել.

«Հույս ունեմ, կլսեն, որ վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չէ, ավել անելը զապադլո չէ, կոկիկ լինելը զապադլո չէ, ուրիշների նկատմամբ հարգանքով լինելը  և լինել շարքային ծառայող, բուն և փոխաբերական իմաստով, ամոթ չէ, ընդհակառակը հպարտություն է»:

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչներին պատմել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին

 

Երկար, հագեցած, արդյունավետ. ՄԽ համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Փաշինյանը Ալիևի հետ առաջին պաշտոնական հանդիպման առաջին գնահատականն է տվել

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին