Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը ներկայացել է իրենց՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները:

Նա անդրադարձել է նաև ՌԴ ղեկավար կազմի հետ հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել էր Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության առաջին խաղին: ՀՀ վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև ՌԴ վարչապետ Դմիդրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:


