168.am-ը գրում է.Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործի քննությունը: Դատական նիստի ընթացքում դատավորը գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցը վարույթ է ընդունել: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց իր առարկությունները, իսկ Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ իր հարազատները 20 հազար դոլար են տրամադրել տուժող Հակոբյաններին: Վերջիններս էլ արձագանքեցին, որ գումար ստացել են, բայց խոստացել են այդ մասին չբարձրաձայնել: Դատավորն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Ռուբեն Բալոյանի միջնորդության վերաբերյալ՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակել տուժող Տաթևիկ Հակոբյանի նկատմամբ: