Galatv.am-ը գրել է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվել է 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավճիռը:
Սույն գործով ամբաստանյալ համարվում էր Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը: Այսօր կայացած դատական նիստի ժամանակ Վահե Ղուկասյանի պաշտպանը ընթերցել է պաշտպանական ճառը, վերջին խոսքով է հանդես եկել նաեւ Վահե Ղուկասյանը: Քիչ անց հրապարակվել է դատավճիռը, եւ դատարանը որոշել է Վահե Ղուկասյանին դատապարտել ազատազրկման 17 տարի ժամկետով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում