«Ժողովուրդ»-ը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, նոր խորհրդարանի պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ հերթական միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել:
Պատճառը, սակայն, ոչ թե Սպարտակի կողմից հերթական մարդուն ծեծի ենթարկելն է (սա վաղուց ի վեր դարձել է սովորական երեւույթ), այլ որ կատարվածի մասին իրավապահները ղեկավար կազմին չեն զեկուցել եւ պատշաճ ընթացք չեն տվել:
Դեռ ավելին՝ մոտ 10 օր առաջ կատարված դեպքով ոստիկանությունը միայն երեկ է սկսել հետաքրքրվել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո: Այսինքն՝ եթե մենք չգրեինք, տեղի իրավապահները պարզապես կկոծկեին կատարվածը, առավել եւս, երբ տուժածներից մեկին էլ իրավապահներն այս օրերին չեն կարող գտնել. հավանաբար, վնասվածքները այն աստիճան ծանր են, որ թաքցրել են՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Փոխարենը երեկ ոստիկանություն է տարվել Սպարտակ Ղուկասյանը, չնայած հայրը՝ Վարդան Ղուկասյանը, ողջ օրը տարբեր լրատվամիջոցներով հերքում էր միջադեպի մասին լուրերը՝ վիրավորելով դեպքը բացահայտած լրատվամիջոցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում