Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 11-ին, ժամը 15.30-ին, երևանի Վարդանանց փողոցում 2 տղամարդ է դանակահարվել, որոնցից մեկը` 1998 թ. ծնված Վահե Մուրադյանը մահացել է` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքի պատճառով:
Նշենք, որ երեկ տեղի է ունեցել սպանված երիտասարդի հոգեհանգիստը:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Վահեն ունի մեկ քույր, ապրում էր ծնողների հետ: Նրա մայրը 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ կորցրել էր ընտանիքը
Հիշեցնենք, որ դանակահարությանը նախորդած վիճաբանության պատճառը տղաներից մեկի կողմից արված «դոդիկ» արտահայտությունն է եղել: