1in.am-ը գրել է, որ ոստիկանությունը «Փակ շուկայի» մոտից բերման է ենթարկել «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» շարժման անդամ Կարո Եղնուկյանին և Վարդգես Գասպարիին:
Հիշեցնենք, որ այսօր բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ակտիվիստների միջև:
Մի խումբ քաղաքացիներ, այսօր մոտենալով «Փակ Շուկայի» ապօրինի շինարարության դեմ պայքարող ակտիվիստներին, հայտարարել են, որ իրենք շուկայի ղեկավարությունից, Սամվել Ալեքսանյանից խոստումներ են ստացել, թե աշխատատեղեր են ունենալու շինարարության ավարտից հետո: Նրանք պահանջել են ակտիվիստներից դադարեցնել իրենց պայքարը, որպեսզի Սամվել Ալեքսանյանը կարողանա ավարտին հասցնել շուկայի շինարարությունը, որ իրենք կարողանան աշխատել: