▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վատառողջ եմ, այո». Գեւորգ Կոստանյան

«Իրավունք» թերթը գրում է. «Կորոնավիրուսը շարունակում է իշխել աշխարհում` չճանաչելով աղքատ ես, թե՝ հարուստ, վարչապե՞տ ես, թե՞ նախկին գլխավոր դատախազ: Տարածված լուրերի համաձայն` Մարտի 1-ի աղմկահարույց գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւս այս օրերին Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսից:

Որքանո՞վ են լուրերը իրական, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Կոստանյանից, ով նկատեց. «Վատառողջ եմ, այո: Ավելին ասել չեմ ցանկանում: Բոլորին առողջություն եմ միայն մաղթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին