Վերջնաժամկետի ավարտին մնաց 18 ժամ
Հարգելի հայրենակիցներ, նոր ժամանակ եղավ գրելու
Էսօրվա ինքնաբուխ հանրահավաքի վերջում, մեկ ժամ ՇՄ դատախազի հետ բանակցելուց հետո, ժողովուրդը քվեարկությամբ որոշեց վերջնաժամկետ տալ ՀՀ դատախազությանը այդ գործը ՀՀ իրավապահների տիրույթ բերելու համար, միայն մերոնց հսկողությունը քիչ է: ՇՄ դատախազն ասաց, որ դժվար կլինի այդ հարցը մեկ օրում քննարկել եւ պատասխանել, բայց մարդիկ իրենցը պնդեցին:
Վաղը թաղումից հետո, ժամը 17:00-ին ավարտվում է վերջնաժամկետը: Բոլորին կոչ արվեց եւ կոչ ենք անում՝ բոլորի անունից՝ ժամը 17:00-ին լինել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ, Հաղթանակի պողոտա, Բոշի սադից 200 մ հարավ: Ինքնաբուխ հավաքների կազմակերպիչ չկա, բոլորս կազմակերպիչ ենք:
Վերջնաժամկետի ավարտին մնաց 18 ժամ: Դատախազությունը ինչպես սխալն արել է, այնպես էլ պարտավոր է լուծում գտնել, թող գլուխը պատով տա, պատը՝ գլխով եւ վերադարձնի մեղադրյալին, քաղաքական մեղավորների մասին շատ եմ գրել, հիմա չկրկնեմ:
Խնդրում եմ իմ այս հայտարարությունը տարածել, շատ են հարցնում: