▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենում է որեւէ բան խոսել եղբոր ինքնասպանությունից. «Ժողովուրդ»

«Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր եղբոր` Ցոլակ Թանգամյանի ինքնասպանության դիմելու պատճառը, ասաց, թե ինքն այդ հետապնդումներից տեղյակ չի եղել:

Հիշեցնենք, որ Ց. Թանգամյանն ինքնասպանություն գործելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, որ իրեն 1994թ.-ից հետապնդում են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սամվել Հունանյանն ու Արթուր ՎիրաբUանը` իրենից խլելով Կիեւյան 2-ա հասցեի 176 քմ տարածքը: Նամակում նա նաեւ գրել էր, թե այս անարդարությունից հետո ինքն այլ եւս չի կարող ապրել:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Վանիկ Թանգամյանի հետ` պարզելու, թե արդյոք ինքը, լինելով ոստիկան, տեղյակ է եղել եղբոր հետ կատարվածից:

Պարո՛ն Թանգամյան, Դուք, լինելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, ի՞նչ կասեք Ձեր եղբոր ինքնասպանությունից առաջ գրած նամակի մասին, որտեղ նա նշել է, թե 1994թ.-ից իրեն հետապնդել են:

Ես տեղյակ չեմ ոչ մի բանից:

Ձեր եղբայրը Ձեզ ոչինչ չի՞ պատմել:

Ո՛չ:

Իսկ Դուք չե՞ք հետաքրքրվել, թե ինչ վիճակում է Ձեր եղբայրը:

Բիզնեսի վերաբերյալ հարցերի հետ կապված չեմ: Ի՞նչ գործ ունեմ ուրիշի գործերին խառնվել:

Բայց խոսքը Ձեր եղբոր մասին է:

Գիտեմ, բայց տեղյակ չեմ ու չեմ խառնվել, ու նա էլ ինձ բան չի պատմել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին