▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղն էլ Սերժ Սարգսյանի հետ կապ չի ունենա

«Այս հարցով դիմեք ՕԵԿ-ին, ես այլեւս  ոչ մի կապ չունեմ այդ կուսակցության հետ, տեղյակ էլ չեմ, թե ինչ է կատարվում»,-ՕԵԿ-Ագրարային համալսարան վեճին վերաբերող հարցին այսպես է պատասխանել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Ամիսներ առաջ, պարոն Երիցյանը ՕԵԿ անդամ էր ու Արթուր Բաղդասարյանի երկարամյա ընկերը, նույնիսկ այդ կուսակցության քաղաքապետացուն:Հետո պարզվեց, որ Երիցյանի կապն ավելի շատ պաշտոնի հետ է, քան՝ կուսակցության:

Չեմ բացառում, որ վաղն, երբ իշխանություն փոխվի, Երիցյանը շարունակի պաշտոնավարել՝ ասելով, որ ինքն արդեն ոչ մի կապ չունի Սերժ Սարգսյանի հետ:
Այսօր որոշ պաշտոնյաներ, ովքեր գործ են ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ սկսել են կամաց-կամաց «չճանաչել» իրենց երեկվա շեֆին՝ թեև, երբ «գեղից» մարդ չի լինում՝ լավ էլ թաքուն բարևում ու քծնում են իրենց երեկվա շեֆին....

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին