▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Մանուկյանի՝ «ծիծաղից թռնելու» ժամանակը…

«Արմենիա» հեռուստաալիքի եթերում անդրադառնալով ԲՀԿ համաժողովում հնչած ելույթներին՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է. «Երբեմն մարդու ծիծաղը գալիս է, որ ընտրակեղծիքներից խոսում են մարդիկ, ովքեր ժամանակին իրականացրել են ընտրակեղծիքներ»:

ԲՀԿ-ի բոստանը քար նետելով՝ ԱԺՄ առաջնորդն իր զայրույթը հատկապես արտահայտել է ՀԱԿ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ով 1996-ին կեղծված ընտրություններով ու բռնություններով լուսանցքում թողեց Վազգեն Մանուկյանին:

Այս առումով և ընդհանրապես եռյակի կազմում ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդես գալը Վազգեն Մանուկյանը համարել է հիմարություն: Տարօրինակ է, սակայն, որ հանրային խորհրդի նախագահը հրաժարվել է մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի ելույթը՝ մեծամտաբար ասելով, որ ինքը կարող է մեկնաբանել Պլատոնի և նրա տրամաչափի մարդկանց խոսքերը, վիրավորվելով, որ «իր պես գործչին» նման անկարևոր հարց է տրվում:

Հ.Գ. «Աշխարհում շրջանառվում են սարսափելի մեծ թվով կեղծ մտահոգություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը համապատասխանում են ճշմարտությանը». Ուինսթոն Չերչիլ:

 

 

Մայա Այդինյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին