▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերա Բրեժնևան գրավ է դրել իր առաջին ոսկե ականջօղերը

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան երկրպագուներին պատմել է, որ երիտասարդ տարիքում ստիպված է եղել գրավ դրել իր առաջին ոսկե ականջօղերը:

Վերան միշտ նշել է, որ այնքան էլ ուրախ մանկություն չի ունեցել և համադասարանցիները մշտապես ծաղրել են նրա աղքատիկ տեսքն ու խղճուկ հագուստները։ Իսկ իր առաջին ոսկե ականջօղերը նրան նվիրել էր ավագ քույրը, երբ նա 15 տարեկան էր։

«Շատ հասարակ ականջօղեր էին՝ առանց թանկարժեք քարերի, սակայն չեն պահպանվել։ Երբ ընտանիքս գումարի կարիք ուներ, ես դրանք գրավ դրեցի, իսկ հետո չկարողացանք ետ վերցնել»,-պատմել է Վերան։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին