▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչը մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռևս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին