Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Արարատի մարզ: Այս մասին առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր վարչապետը՝ նշելով, որ այցի մասին որևէ մեկին տեղյալ չի պահել՝ նպատակ ունենալով առաց պաշտոնյաններին տեղյակ պահելու և ավելորդ աժիոտաժի տեղում ծանոթանալ վիճակին:
Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանին մոտեցավ մի կին, ով բողոքում էր Ավշար գյուղի նորընտիր տնօրենի դեմ՝ նշելով, որ հենց նա է որոշել փոխարինել երկար տարիների փորձ ունեցող և գյուղում սիրված ուսմասվարին: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր հերթին նշեց, որ տնօրենն ընտրվել է 7 կողմ, 1 ձեռնպահ ձայնով, ամեն ինչ օրինական է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գործադուլ և դասադուլ էին անում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Հավելենք, որ տնօրենը ուսմասվարի պաշտոնում նշանակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին. այս փաստը չհերքեց նաև ինքը՝ Արարատի մարզպետը:
Ներողություն ենք խնդրում օգտատերերից, քանզի տեսանյութում առկա է ձայնի և կադրի անհամապատասխանություն
Կարդացեք նաև՝ Մի քաղաքականացրու. Փաշինյանի պատասխանը՝ գյուղացու՝ «Գյուղապետին ո՞նց հանենք» հարցին
Կարդացեք նաև՝ «Նիսյաների ցուցակ ունե՞ք». Նիկոլ Փաշինյանը՝ գյուղի խանութպանին
Կարդացեք նաև՝ Առանց ավելորդ աժիոտաժի...Ո՞ր գյուղ է այցելում Նիկոլ Փաշինյանը