▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին 2 օրերին Սիրիայի տարածքում կատաղի մարտեր են ընթանում

Վերջին 2 օրերին Սիրիայի տարածքում կատաղի մարտեր են ընթանում հատկապես պատմամշակութային նշանակության Պալմիրա քաղաքից դեպի հարավ՝ ալ-Աբասիա շրջանում: Այս ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հաջողվել է ոչ միայն ձախողել կառավարական ուժերի զանգվածային հարձակումը՝ պատճառելով էական մարդկային և տեխնիկական կորուստներ, այլև անցնել բավական հաջող հակահարձակման:

Սիրիական կառավարական ուժերին չեն օգնել անգամ վերախմբավորումը, մարդկային և տեխնիկական համալրումներն, ինչպես նաև ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությունը. շրջանում դիրքային հարաբերակցությունը ցայժմ շարունակում է մնալ խիստ երերուն:

Արմեն Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին