▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ ունի։ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պարտականություններն այսուհետ կկատարի Վլադիմիր Կարապետյանը, որը նախկինում եղել է Վարդան Օսկանյանի խոսնակը, երբ վերջինս արտգործնախարար էր։

 

 

«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: 

Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: 

 

 

 

 

 

 

 

 

Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Կարապետյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին