Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաշվի առնելով, որ արդեն ստացել եմ մի քանի զանգ, այդ թվում լրագրողներից, Վ. Գասպարյանի մահվան մասին հարցով զանգեցի իրեն այդ հարցը ճշտելու համար: Գեներալը, իրեն հատուկ ոճով, ողջույններ փոխանցեց թե՛ լուր տարածողներին, թե՛ քայլարաստներին»:
Թեմայի առնչությամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Ավագ շաբաթն անցնի՝ կխոսեմ...»:


