▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վորլդ Վիժն»-ը և մի շարք այլ կազմակերպություններ հովանավորում են աղանդներին. ՄԵԼ

«Որոշ  բարեգործական, հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը հովանավորում է աղանդներին՝ նպաստելով դրանց գործունեությանը»,- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

 Նրա խոսքով՝  

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Վորլդ Վիժն » կազմակերպությունը ֆինանսավորում է մի շարք աղանդավորական կազմակերպությունների: Այդ մասին է վկայում հենց իրենց կայքում զետեղված նյութը, համաձայն որի՝  իրենք համագործակցում են ավետարանական հավատքի եկեղեցիների հետ»:

Սևակ Հովհաննիսյանը նշեց մի շարք բարեգործական կազմակերպություններ, որոնք ևս հովանավորում են աղանդներին.

«Դրանցից են «Young life»  երիտասարդական միջազգային բարեգործական հիմնադրամը, որը պատկանում է «Կյանքի խոսք» աղանդին:  Տնօրենը Լիլիթ Ասատրյանն է: Հիմնականում  Ճամբարներ են կազմակերպում, քրիստոնեական են ձևանում, բայց կազմակերպությունը  «Կյանքի խոսքին»  է պատկանում: «Հայաստանի քրիստոնեական բժշկական միությունը»,  որը տարբեր մարզերում իբր բժշկական բարեգործական միջոցառումներ է կազմակերպում,  բայց իրենց նպատակը մարդկանց աղանդների մեջ ներքաշելն է: Այդպիսի կազմակերպություններից են նաև «Հայաստանյաց ավետարանական ճեմարանը», «Կաթոլիկ»  բարեգործական կազմակերպությունը, «Բարի լուր բարեգործական կրթություն» ՀԿ-ն,  «Գեդեոն»  բարեգործական  կազմակերպությունը»:

Այս ընթացքում ՄԵԼ-ի կողմից  բացահայտվել է  5 նոր աղանդ ՝ Ջերմուկի  «Կյանքի ջուր»,  Բջնիի «Աստծո թագավորական քահանայություն», Սևանի «Ավետաբեր եկեղեցի», Չարենցավանի «Երգ երգոց» և   Լիբանանից վերջերս թափանցած «Կյանքի աղբյուր» աղանդները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին