▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վթարների պատճառը ասֆալտապատ ճանապարհն է. մարդիկ ինքնամոռաց գազ են տալիս»․ Փաշինյան

Փաշինյանը՝ բնակարանների ձեռքբերման, ՃՏՊ-ների, ճանապարհների կառուցման և այլ հարցերի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է վթարների հաճախակիությանը։

Նրա խոսքով՝ պատճառներից մեկը մեքենաների շատությունն է. «Ի միջիայլոց, ՆԳ նախարարը, երբ վերջերս հարց էի բարձրացրել՝ վթարների հետ կապված, ասաց՝ չզարմանաք, բայց նաև ասֆալտներն են պատճառը, որ այդքան վթար է լինում։ Մարդիկ ասֆալտած ճանապարհին ինքնամոռաց գազ են տալիս։ Մի քիչ աբսուրդ է հնչում, բայց դա ճշմարտություն է»,- ասել է նա՝ հավելելով, որ չեն պատրաստվում ասֆալտապատումը դադարեցնել և շարունակելու են ծրագրերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին