▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎՏԲ-ն կարիք չունի «միավորվելու»

Armlur.am կայքում տեղ գտած «Որ բանկերն են կանգնած փակման եզրին»  լուրի մեջ օգտագործված է սխալ տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ: Նյութի մեջ մասնավորապես ասվում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվական սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ, և բանկը ներառվել է ռիսկային գոտու մեջ, ինչը արմատապես չի համապատասխանում իրականությանը:

Լրագրողի օգտագործած թիվը (20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ) ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալին է վերաբերում, բանկի ընդհանուր կապիտալը 2014թ.երրորդ եռամսյակի վերջի տվյալներով կազմում է 50.1 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջներին: ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է և ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու համար կարիք չունի «միավորվելու» կամ դիմելու այլ միջոցների, որոնց մասին խոսվում է նյութում:

«ՎՏԲ-ՀայաստանԲանկ»ՓԲԸ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին