▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաբել են, թե տանում են ապահով վայր, սակայն որոշում է եղել տեղափոխել Հադրութ, որը հանձնված է եղել»

Այսօր ԱԺ-ում՝ հայտարարությունների ժամին, անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ընթերցեց Մարտունի 3-ի 7-րդ վաշտի զինվորների 73 ծնողների կողմից գրված նամակը։

«Մենք՝ 67 սպանված և 7 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք ԱԺ կուսակցություններից և պատգամավորներից լսել մեր խնդիրը և պատասխան տալ՝ որպես ՀՀ բարձրագույն մարմին։ Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում՝ Մարտունի 3-ում։ Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվում։ Խաբել են՝ ասելով, որ տանում են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ տեղափոխել Հադրութ, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց 73-հոգանոց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին։ Պահանջում ենք գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ տիրույթ կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանության բացահայտմամբ։ Մեր իսկ համոզմամբ՝ պատասխանատուներն են Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար Գոռ Իշխանյանը՝ գնդի հրամանատար, Մխիթար Ավանեսյանը՝ գումարտակի հրամանատար, Կարեն Առուստամյանը՝ կորպուսի գրամանատար Հադրութում, Կամո Վարդանյանը՝ ՊԲ շտաբի պետ»,- ասված է նամակում։

Ծնողները նշել են, որ արդարացի լուծում չտալու դեպքում պատասխանատու չեն իրենց հետագա քայլերի համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին