Կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության առաջին նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության նախագծին, որով նախատեսվում է լուծարել Սփյուռքի նախարարությունը:
«Ընդհակառակը, տվյալ դեպքում խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի:
Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ և հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի: Մեր խնդիրն այստեղ հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է»,-հայտարարեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կառավարության հունվարի 10-ի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Մենք ենք տխուր, դուք չեք տխուր...Նիկոլ Փաշինյանն՝ Արարատ Միրզոյանին
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարությանը ամրակցելու մասին» որոշման նախագիծը: