▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչիկ Խաչատրյանը 75 մլն դրամով 3 թանկարժեք համարանիշ է գնել

Ավտոմեքենայի գոլդ համարանիշներից միանգամից 3-ը գնել է խոշոր գործարար:
Տեւական ժամանակ է, ինչ հայ հանրությունը քննարկում, քննադատում է ավտոմեքենայի թանկարժեք համարանիշների հայտարարված մրցույթի պոտենցյալ մասնակիցներին եւ հաղթողներին, ու ոստիկանությունն էլ հրաժարվում է անուններ հայտնել՝ չթեժացնելով կրքերը:

ԱրմԼուր․am-ն է գրում ու նշում, որ իր  բացառիկ տեղեկությունների համաձայն՝ թանկարժեք համարանիշներից 3 հատը գնել է խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ հայտնի չէ՝  իր, թե այլ քաղաքացու անունով:

«Մեր աղբյուրները փոխանցում են, որ «00OO000», «00DD000», «00XX000» համարնիշների համար վճարվել է 75 մլն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանը «X գրուպ»-ի նախագահն է, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա»-ի սեփականատերը։ Իհարկե, մենք փորձեց այս հարցի շուրջ զրուցել Խաչտրյանի կամ նրա գրասենյակի պատասխանատուներից մեկի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Հավելենք, որ գոլդ համարնիշների փետրվարի 28-ի աճուրդին մասնակցել է 10 անձ, առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, որի ընդհանուր գումարը կազմել է 156 մլն դրամ»,-գրում է սկզբնաղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին