▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս է Կառավարությունը վերաբերվում Բաքվի այն հայտարարություններին, ըստ որի՝ նոր Կառավարությունը Արցախի հարցում դիրքորոշում է կոշտացնում, խնդիրներ ստեղծելով բանակցային գործընթացում: «Իմ քայլից» պատգամավոր Տաթև Հայրապետյանն է հետաքրքրվել. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ համաձայն է՝ կան կարծիքներ, ըստ որոնց Կառավարությունը կոշտացրել է դիրքորոշումը Արցախի հարցում:

«Կառավարության դիրքորոշումը չի փոխվել, որովհետև ամենասկզբում մենք ասել ենք, որ իրավիճակին լինելու ենք ադեկվատ: Դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում, ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որ կապված էր նաև այդ պահի իրավիճակի գնահատականի հետ: Ես ասացի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս հայտարարությունը այնքան էլ հեշտ հայտարարություն չէր, բայց ինչի համար էր արվել հայտարարությունը և ինչ նպատակ ուներ:

Այս հայտարարությունը արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և ըստ էության, Հայաստանը արել է առաջին քայլը այս ճանապարհին, հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի մինչև հիմա համանման հայտարարություն չի հնչել ադրբեջանական կողմից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Ո՞վ է որոշել, որ Սաշիկ Սարգսյանը 30 մլն դոլար նվիրաբերի պետությանը և հանգիստը վայելի Իսպանիայում...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին