▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաշի սեզոնին ընդառաջ` Լիլիթ Հովհաննիսյանի ֆոտոշարքը

Լիլիթ Հովհաննիսյանը՝ խաշի սեզոնին ընդառաջ, հանդես է եկել նոր, ցնցող, բացառիկ, շենշող, մշտնջենական, ցոփ ու շվայտ և ախորժակ գրգռող ֆոտոնախաձեռնությամբ՝ նորաձև ու գլամուռ աղջիկներին ցույց տալով ճիշտ ուղին: Նրա ֆոտոշարքից կարելի կարդալ հետևյալ միտքը. «Սիրելինե՛րս, պետք է միշտ պատրաստ լինել կյանքի շրջադարձներին, երբեք չեք իմանա, թե խաշը որտեղ ձեզ կհանդիպի, և որպեսզի խուսափեք տհաճ անականկալներից, վերցրե՛ք սխտորը միշտ ձեզ հետ: Իսկ եթե չունեք պարանոցի հոդերի բորբոքում, ապա կարող եք նաև բողկ, մի դաստա կոտեմ և ջերմուկ վերցնել, և դուք կլինեք միշտ հաղթող այս համընդհանուր խաշապայքարում»: 


ՀԳ. Ֆոտոշարքի գլխավոր հովանավորներ՝ «Սերոժիկի մոտ» ռեստորանային համալիր և Գնունու շինարարական պարագաների շուկա:
ՀՀԳ. Լիլ ջան, նեղանալ չկա. պարապ ու նախանձ մարդ եմ, փորձում եմ, առանց հայելու մեջ նայելու, ինքնահաստատվել...

 

Աղբյուր` ՅԱ ՇԱ

 

Բոլոր լուսանկարները` ԿամոԲլոգ-ում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին