▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղի պատճառով ինքնասպանությո՞ւն․ երեկվա դեպքը բոլոր ծնողների համար պիտի սթափեցնող լինի

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվա անչափահաս տղայի հետ կապված դեպքը բոլոր ծնողների ու հատկապես տղաների ծնողների համար պիտի սթափեցնող ազդեցություն ունենա: Ռուսաստանում տարեկան 10-նյակ դեռահասներ ինքնասպանություն են գործում երկու հիմնական պատճառով՝ հեռախոսային/ համակարգչային խաղեր ու «վատ» շրջապատ: Առաջինն, ընդ որում առավել վտանգավոր ա մեր երեխեքի համար, քանի որ բոլորն էլ խաղեր խաղում են: Միայն Синий кит կոչվող անիմաստ խաղի արդյունքում 100 -ավոր դեռահասներ են ինքնասպանություն գործել։

Խաղի ընթացքում երեխան 50 օր կատարում է, իրեն ուղղված հրահանգները, որոնք սկզբում վտանգավոր չեն թվում, միևնույն ժամանակ երեխայի հետ խոսող անձը վերջինիս ներշնչում ա, որ կօգնի հաղթահարել իր խնդիրները

Առաջադրանքների մեջ մտնում են՝ առավոտյան շուտ արթնանալու, ձեռքին նշաններ, նկարներ, սիմվոլներ նկարելու, տարօրինակ երաժշտություն լսելու, ու վերջում արդեն ինքնավնասման հրահանգները

Սովորաբար ինքնավնասման հրահանգներից հետո դեռահասները հրաժարվում են, սակայն, այն ծրագիրը, որով երեխեքը մուտք էին գործում, որպիսի խաղան, հնարավորություն ա ստեղծում որոշել խաղացողի հասցեն, գտնվելու վայրը, ու արդյունքում, եթե էրեխեն հրաժարվում ա խաղալ, ասում են, որ տեղյակ են, թե որտեղ ա ապրում, ու հրահանգները չկատարելու դեպքում ընտանիքի անդամներին կվնասեն

Խաղը ստեղծել ա նկարի միջի հրեշը, ում կարողացել են բացահայտել, երբ 2015թ-ին Ռուսաստանի մի քանի քաղաքներում նույն օրը նույն ժամին 5 դեռահասներ ինքնասպանություն են գործել

Խաղի հետևանքով արված ինքնասպանությունների միջին տարիքը 15-19 տարեկան թե՛ աղջիկներ, թե ՛ տղաներ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին