▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խելքի՛ եկեք. Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու՝ կառավարության հայտարարությանը։ 

«Երբ մարդը ամբողջ կյանքն ինքնամոռաց նվիրվում է երկրին ու հայտնվում են մարդիկ, որոնք իրենց օրում երբեք անգամ հարևանին մի բաժակ ջուր չեն տվել ու սկսում են թերագնահատել, վատաբանել, նվաստացման փորձ անել և այլն։

Է, ասենք Օնիկ Գասպարյանին ազատեցին ու մի քանի հատ էլ անիմաստ բաներ գրեցին, հո հնարավոր չէ՞ այդ մարդու վաստակը ջնջել։ Մե՜կ է, այնքան վաստակ ունի, որ էդ անիմաստ խոսողները արժանի էլ չեն իր անունը հնչեցնելուն։

Ամենահեշտ ձևն է մարդուն էս կամ էն անձի հետ ասոցացնելն ու փորձել վարկաբեկելը, բայց դժվար է էդ մարդուց նվիրումով հայրենիքին ծառայել սովորելը։ Խելքի՛ եկեք», - գրել է Սոֆյա Հովսեփյանը։

Դիտեք նաև՝

 

Կարդացեք նաև՝ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնիցՓաշինյան

Գեներալ Օնիկ Գասպարյանը մտադիր չէ նահանջել եւ հեռանալՏիգրան Աբրահամյան

 Օնիկ Գասպարյանը դեռ շարունակում է պաշտոնավարել. Փաստաբանների պալատի նախագահ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին