▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ աջակցել իմ սուպերկնոջը. Լևոն Արոնյանի կինն այսուհետ ներկայանալու է նաև որպես երգչուհի

Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, որոշել է իր ուժերը փորձել նաև երգարվեստում: Արիանան արդեն իսկ ներկայացրել է 5  երգ՝ իր առաջին «Hold On» ալբոմից:

Կնոջ գործունեության նոր ոլորտի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև Լևոն Արոնյանը.

«Ողջույն, ժողովուրդ: Ուրախ եմ ձեզ հետ կիսվելու հետաքրքիր նորություններով: Չնայած իր  բոլոր աշխատանքներին, Արիանան զբաղվում է նաև երաժշտությամբ: Նա իր տաղանդն ու ժամանակը միշտ առաջ է մղում յուրաքանչյուր կողմի վրա: Խնդրում եմ աջակցել իմ սուպերկնոջն ու տարածել Արիանայի  երգը` ՝ «Hold On», որը հասանելի է itunes-ում, youtube-ում, Արիանայի կայքում»:

Հիշեցնենք, որ Արիանան այս պահին զբաղեցնում է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին