a1plus.am-ի փոխանցմամբ՝ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ԵՏՄ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Սահմանադրական դատարանում է Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Ֆինանսաների փոխնախարար Սուրեն Կարայանը։ Քիչ առաջ ՍԴ-ն գնաց որոշում կայացնելու։ Իսկ այդ ընթացքում դրսում տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ այս պայմանագրի վավերացման։ Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին կանգնել ՍԴ մայթին, նրանց հրելով մյուս մայթ են տանում՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում