▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր միջազգային ընկերությունը հեռանում է Թուրքիայից

Դռներ և պատուհաններ արտադրող անվանի «Pimaş» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացամամբ՝ մարտի 31-ից «Pimaş»-ը կդադարեցնի Թուրքիայի իր միակ արտադրամասի՝ Քոջաելիի Գեբզե շրջանում գտնվող գործարանի աշխատանքները:

Այս որոշման վերաբերյալ ընկերության տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության կատարած ֆինանսատնտեսական ուսումնասիրությունների համաձայն՝ Գեբզեի գործարանի եկամուտներն աստիճանաբար նվազում են, ինչն էլ հանդիսանում է «Pimaş»-ի՝ Թուրքիայից հեռանալու հիմնական պատճառը:

«Pimaş»-ը հիմնվել է 1963թ.՝ ՊՎՔ (Պոլիվինիլքլորիդային) խողովակների արտադրության նպատակով: 1982թ. հիմնվել է ընկերության՝ պատուհաններ արտադրող մասնաճյուղը՝ «PİMAPEN»-ը: Թուրքիայում այսօր «PİMAŞ»-ի արտադրանքի շուրջ 1400 ներկայացուցիչ - վաճառող կա: Նշյալ ընկերության բաժնետերերի մեծ մասը պատկանում է բելգիական «Deceuninck NV» ընկերությանը, որը գործունեություն է ծավալում 75 երկրում:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին