▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Արարատում. վաղը տեղի էր ունենալու վիրավոր աղջկա հարսանիքը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 01 QC 066 համարանիշի և BMW մակնիշի 34 PL 991 համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին գրում է Shamshyan.com-ըՎթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Բախումից հետո Mercedes-ը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ վնասելով ճանապարհը կարգավորող ցուցանակը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վաղը պետք է տեղի ունենար հիվանդանոց տեղափոխված վիրավոր աղջկա հարսանիքը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին