▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուլիգանություն և վիճաբանություն՝ Երևանում գործող «12» ակումբում

Փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանոթյան Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր Դավթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Տերյան փողոցի 91 հասցեում գործող «12» ակումբում 4 քաղաքացի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքաշել, հարվածներ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նշված ակումբի անվտանգության աշխատակիցների հասցեին, որից հետ նրանցից մեկը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է փողոցին կից մայթին և առաջ գալով հարվածել է միջադեպը հարթել փորձող քաղաքացիներից մեկին, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին