▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչը մեզ մոտ չի եղել. Aysor.am-ի հարցազրույցը բժշկի հետ

Aysor.am-ը գրել է. «Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երբևէ մեզ չի դիմել, նման հիվանդ մենք չենք ունեցել»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դոնի Ռոստովի սրտաբանական հիվանդանոցի բժշիկ, պրոֆեսոր Սերգեյ Դյուժիկովը:

Հիշեցնենք, որ Մայդանի ակտիվիստ, իրավապաշտպան Միխայիլ Լեբեդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ  Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է  Ռոստովի հիվանդանոցներից մեկում՝  սրտի կաթվածից: 

Չնայած  խիստ կասկածելի այս լուրը պաշտոնական որևէ աղբյուր  դեռ չի հաստատում, բայց  համացանցում ` հատկապես ուկրաինական ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից արդեն տարածվում է  «մահացած» Յանուկովիչի լուսանկարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին