▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգեզուրի կոմբինատում երկաթբետոնե կոնստրուկցիայի ընկնելու հետեւանքով աշխատողը մահացել է

Այսօր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կոնստրուկցիան ընկել է ՓԲԸ-ի աշխատակցի վրա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, աշխատակիցը՝ Քաջարան քաղաքի Լեռնագործներ թաղամասի թիվ 1 շենքի  բնակիչ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ոստիկանության ու փրկարարական ծառայության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին