Ոստիկանության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, այսօր՝ օգոստոսի 18-ին, տաք հետքերով պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները:
Սպանություն կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր:
shamshyan.com-ն է գրում և նշում, որ ըստ տեղեկությունների, Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 17-ին, Ժամը 23:10-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն:
Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը՝ ներսում հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, որը աշխատում էր Լոռու մարզպետարանում:
Տեսանյութն՝ ԱԻՆ-ի