▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը փաստաթղթերով ներկայացրել է, թե ինչ կապ ունի Արմեն Սարգսյանի «Lydian»-ի հետ

«Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը  2018 թվականի ապրիլի 29-ին նորանշանակ ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հաղորդում  է ներկայացրել հանցագործության մասին՝ Արմեն Սարգսյանի կողմից պաշտոնական կեղծիքի միջոցով իշխանության յուրացման (ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու), դիվերսիայի և վնասարարության միջոցով  «Lydian» ընկերության կողմից՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականացնելու վերաբերյալ:

 

 

Ներկայացված հանցագործության մասին հաղորդումը ներառում է Արմեն Սարգսյանի կողմից հայտարարված իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարությունների վերաբերյալ հակառակ ապացույցներին, որոնցով հիմնավորվում է նրա կողմից քրեորեն հետապնդելի արարքներ կատարելը:

Մասնավորապես՝

  • նրա կողմից Միացյալ Թագավորության իր քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված կասկածների վերաբերյալ, առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու սահմանադրական պահանջին,
  • «Lydian» ընկերությունում նրա կողմից զբաղեցրած պաշտոն և լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով և իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Lydian» ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաղորդումը հանցագործության մասին պարունակում է նաև Արմեն Սարգսյանի կողմից միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչների հետ սերտ կապերի մասին ապացույցներ և կասկածներ խորհրդային ԿԳԲ-ի կողմից՝ որպես գործակալ հավաքագրված լինելու վերաբերյալ:

 

«Երկիր Ծիրանի»  կուսակցության լրատվական ծառայություն

23 մայիսի 2018 , Երևան

Տեսանյութը՝ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

 Կարդացեք նաև՝  

Նոր կադրեր նախագահ Արմեն Սարգսյանի պարից, նոր մանրամասներ ՝«Ամուլսար»-ից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին