▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է. Հասրաթյան

 

Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է, ինչը նկատելի է նաև նրանց ստվերային հովանավորների պահվածքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է, ինչը նկատելի է նաև նրանց ստվերային հովանավորների պահվածքից: Ամենայն հավանականությամբ, խորտակվող նավի տախտակամածն առաջինը կլքեն նրանք, ովքեր իշխանությանը վերաբերվել ու վերաբերվում են սոսկ որպես անձնականը բարելավելու միջոցի, այլ ոչ նաև ծանր բեռի... Այդպիսիներն ընդունակ են, նույնիսկ, կողքինին խորտակելու գնով, փրկել միայն սեփական կյանքը... Իսկ դա սպասելի է, քանի որ այդպիսիների համար, բացի անձնականից, այլ արժեք գոյություն չունի...»,- գրել է Հասրաթյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին