▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշացե՛ք, Սերգեյ Առաքելյանից.նա բոլորի մասին ամեն ինչ գիտի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրք է հրապարակվել, որտեղ հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների և արտիստների կենսագրությունները: Աշխատությունն առանձնանում է հարուստ պատմությունը ներկայացնող լուսանկարներով: Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով: Հեղինակը դերասան, արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն է:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ այս գիրքը ոչ միայն պատմություն, այլև առիթ է, որպեսզի ոգևորվենք ու համարժեք մշակույթ ստեղծենք, ապահովենք պատմության շարունակականությունը:

«Դժվար ժամանակներ ենք ապրում և այս պայմաններում նման արժեքներ ստեղծելը գովելի է: Մեզնից հետո մարդիկ կասեն, որ ահա՛, այսպիսի թատրոն ենք ունեցել: Այսօրվա թատրոնը մոռացվում ու անտեսվում է: Թող այս գիրքն առիթ հանդիսանա, որ մեր օպերան վերադառնա: Սերգեյը շատ զարմանալի ու տարօրինակ մարդ է, զգո՛ւյշ եղեք, բոլորիս մասին ինչ ասես գիտի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին