▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողների և երիտասարդ ընտանիքների բնակարանային հարցերը կլուծենք շատ ավելի լավ պայմաններով. Նիկոլ Փաշինյան

«Այսօր մենք հավաքվել են մի շատ կարևոր թեմա քննարկելու համար՝ խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիպոտեկային վարկային ծրագրերին և այս համատեսքոտւմ հիմնական շահառուների խումբը, որոնց հարցերով մենք պետք է զբաղվենք՝ երիտասարդ ընտանիքներն են և զինծառառողները և մենք հույս ունենք այս ծրագրերով և այս փուլում ռեալ հնարավորություն կլինի, որ մենք կկարողանանք զինծառայողների և երիտասարդ ընտանիքների բնակարանային հարցերը   լուծել շատ ավելի լավ պայմաններով ու մեծ ծավալներով, քան մենք ունեցել ենք նախկինում »,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում հրավիրված այսօրվա խորհրդակցության ժամանակ: 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Վաղը խորհրդակցություն ենք անցկացնելու ԿԲ-ի հետ, բայց ուզում եմ նշել երկու կարեւոր բան. նախ կշարունակվի եւ նոր թափ կստանա «բնակարան նոր ընտանիքներին» ծրագիրը, նաեւ «բնակարան զինծառողներին» ծրագիրը։ Նորությունն այն է, որ մենք այստեղ կունենանք հիթոփեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս։ Մեծ է հավանականությունը, որ «մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով կունենանք 7-7,5 տոկոսանոց վարկեր եւ մեծ ծավալով կիրականացնենք այդ ծրագիրը։ Զինվորականների դեպքում ստացվում է, որ անտոկոս վարկ ենք տրամադրում»,-հայտարարեց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին