Շուրջ 7 մլրդ դրամի հարկային չարաշահումների մեջ մեղադրվող Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթին։

«Փաստինֆո»-ն է գրում, նշելով, որ տեսախցիկները նրան ու ընկերության աշխատակցներին ֆիքսել են երթի մասնակիցների շարքերում։
Զրույցում աշխատակիցներից մեկը նշել է, որ իրենց կազմակերպված են տեղափոխել երթին՝ պարտադրանքով։
Հիշեցնենք, որ Դ. Ղազարյանը կալանավորվել էր 2019 թվականի ապրիլին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը փոխել է Ղազարյանի խափանման միջոցը՝ պատճառաբանելով , թե Ղազարյանը վերականգնել է վնասից 1 մլրդ դրամը։
Նշենք, որ Սպայկան իր սառցարանները տրամադրել էր իշխանություններին, որոնց մեջ պահվում են մեր զինվորների մարմինները։


