▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը հրավիրվել է ԱԱԾ. ԶՈւ ԳՇ

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության ծառայություն։ Քիչ առաջ այս մասին «Ազատությանը» հայտնեց ԶՈւ ԳՇ Տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

Ասատրյանը հրաժարավեց այլ տեղեկություն տրամադրել։

ԱԱԾ լրատվական ծառայությունը օրվա ընթացքում այդպես էլ անպատասխան է թողել հեռախոսազանգերը։

Այսօր ԱԱԾ է հրավիրվել նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանին և նախկին այլ բարձրաստիճան սպաների ԱԱԾ հրավիրելու մասին օրվա ընթացքում հաղորդել էր «Հրապարակ» օրաթերթը՝ տեղեկացնելով նաև, որ մինչ այդ խուզարկել էին նրանց բնականարանները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին