▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«15-րդին էլ պետք է խփեմ».Արտակ Հովհաննիսյանը նկարահանում էր Արցախի հերոսամարտի կռիվները

1992թ. Դեկտեմբերի 3-ին Ղոջազի բարձունքները պաշտպանելիս զոհվել է իմ ավագ ընկեր Արտակ Հովհաննիսյանը: Նա ԱԻՄ-ի լրատվական ծառայությունում օպերատոր էր, նկարհանում էր Արցախի հերոսամարտի կռիվները: Մի ձեռքին տեսախցիկն էր մյուս ձեռքին ավտոմատը: Շնորհիվ նրա նկարհանած կադրերի բազմաթիվ ապացույցներ կան այսօր Ադրբեջանի կողմից իրագործված ռազմական հանցագործությունների մասին: 
Զինակից ընկերները պատմում են, Արտակի անսահման հայրենասիրության մասին: Պատմում են, որ զոհվելուց առաջ, երբ ստացել են նահանջի հրաման ընկերոջը խնդրել մի վայրկյան էլ մնալ կողքին ասել է. «Բենո 14 հոգի խփել եմ 15-րդին էլ պետք է խփեմ»: Չհասցրեց: Տեսնելով, որ ընկերներից մեկը վիրավորվել է շտապում է օգնել նրան մի ուսին տեսախցիկը, մյուսին՝ ընկերը, իսկ ձեռքին անբաժան ընկերը՝ ավտոմատը: Երիցս փառք քեզ ու քո ընկերներին Արտակ:

P.S Այդ ժամանակ Պարույր Հայրիկյանը ԱՄՆ-ում էր՝ զենք հայթայթելու նպատակով, բայց իրականում հերթական անգամ բուժվում էր:

Լուսանկարն ու գրառումը` Հայկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more