▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամի 40-րդ հաղթանակը. Արթուրը պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Քիչ առաջ Բեռլինում ավարտվեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) մենամարտը:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար մենամարտը անցավ բավականին հետաքրքիր պայքարում և ավարտվեց Արթուր Աբրահամի հաղթանակով:

Այսպիսով Արթուր Աբրահամը տարավ իր կարիերայի 40-րդ հաղթանակը և պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մարզապալատում մեր հայրենակցին աջակցողների թվում էին նաև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամները, իսկ Արթուրի չեմպիոնական գոտին դահլիճ բերեց «Վիտամին ակումբի» տղաներից Գարիկ Պապոյանը:

Հիշեցնենք, որ մենամարտից առաջ Asekose.am-ի  թղթակցը բացառիկ հարցազրույց էր ունեցել  Արթուր Աբրահամի հետ, որի ժամանակ նա մասնավորապես ասել էր. «Նա իմ գոտին խլելու ցանկություններ ունի, բայց ես դա նրան թույլ չեմ տա, ես պետք է հաղթեմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more