Երրորդ-չորրորդ օրն է Երևանում հասարակական տրանսպորտի երթուղիներում շարունակվում է «պարտիզանական» կամ «տեղային բնույթի» մարտերը…Օրեցօր վերանայվում, կատարելագործվում է մարտավարությունը, վերանայվում «մարտերի» տակտիկան և ստրատեգիան…
Ի՞նչն է պատճառը և ի՞նչ պետք է արվի...
Պատճառը «տնավարի», «աչքաչափով» որոշված սակագինն է, որը հենց միանգամից կասկած հարուցեց իր անտրամաբանությամբ, անհասկանալի մեթոդոլոգիայի և գրեթե «տապոռային» մոտեցմամբ, առանց հրապարակայնության ապահովման, առանց քննարկումների: Իսկ հիմա արդեն «լուրջ մարտերից» հետո, հետախուզական-տնտեսագիտական ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս նույնիսկ ստվերայնության և եկամուտների «այսբերգյան» հաշվարկների հնարավորության մասին…
Ձնագնդիկը գլորվելով մեծ ձնագնդի է վերածվում ու գնալով կարող է մեծանալ, ահագնանալ, դառնալ շատ վտանգավոր: Դուք պատկերացրեք սովորական, միջին կամ միջինից ցածր հնարավորություն ունեցող ընտանիք, որտեղ բոլորը աշխատում են կամ սովորում, գնում երաժշտական կամ մարզական դպրոց: Իսկ եթե ընտանիքը մե՞ծ է... Նրանց մեղմ ասած չափավոր աշխատավարձի պայմաններում ահավոր մեծ տեսակարար կշիռ է կազմում տրանսպորտի ծախսերը, որի անգամ 10-դրամով թանկացումը, սպասվելիք «դաժան» ձմեռվա պայմաններում` հաշվի առնելով գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը դառնում է մի մեծ ողբերգություն այդ ընտանիքների համար:
Ինձ թվում է արագ, շատ արագ անհրաժեշտ է վերանայել սակագինը, կրկին քննարկել հաշվի առնելով տարբերակված, խելամիտ հաշվարկները և ի վերջո հնարավորինս կրճատել ստվերն այդ ոլորտում, դրա հաշվին իջեցնել արդեն իսկ նոր սահմանված տրանսպորտի ուղեվարձի վարձավճարը կամ թողել հինը:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք