▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անշունչ տարածք, որ անհայտ մեկի համար «փող է աշխատում»

Շատ ափսոսանքով եմ հետևում մեր քաղաքի «տրանսպորտային կարգավորման» վերջին որոշման ներդրմանը: Թվում էր՝ անհատ, նույնիսկ ինքնակոչ մարդկանցով կարգավորվող «կանգառները» դրական կոլորիտ ու որոշ ջերմություն էին բերում երևանցիների կյանք: Իմ անձնական փորձով համոզվել եմ, որ այնտեղ, որտեղ քիչ թե շատ նորմալ մարդիկ էին աշխատում, նրանք միայն փող չէին աշխատու: Նրանք խառայություններ էին մատուցում: Օրինակ՝ օգնում էին երկու մեքենաների մեջ «խցկվելու» երբեմն դժվարին գործին, կողմնորոշում էին վարորդներին: Քիչ դեպքեր չեն եղել, երբ կանգնելու տեղ չգտնելով, ես մեքենայի բանալին թողել եմ կարգավորողի մոտ և գնացել իմ գործով, և նա հետո կանգնեցրել է մեքենան ավելի հարմար տեղում: Հիմնականում գիտեին, թե որ մեքենան շուտով կշարժվի և տեղ կբացվի: Վերջապես մարդկային հարաբերություններ էին, որոնք օգնում էին շտապողներին, մեծ փորձառություն չունեցողներին…Եթե մնար այդ ձևը, կարելի էր մի փոքր ավելի գեղեցկացնել այն, ասենք ՝ հագուստը… Եվ հետո՝ ինքնազբաղ մարդիկ մի փոքր շատ կլինեին: Մի փոքր հարգանք ու բարություն կլիներ… Եվ դա կլիներ Երևանի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը: Լավ իմաստով: Հիմա՝ անշունչ տարածք, որ անհայտ մեկի համար «փող է աշխատում» Հանուն ինչի:Բացի այդ մեկից՝ ով շահեց? Իսկ քաղաքի դրական կոլորիտից պակասեց մի լավ, բարի բան: Մարդը պակասեց: Չէ, չենք սիրում մեր քաղաքը, մեր քաղաքի մարդկանց…

Հրանուշ Խառատյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more