Անիի մայր տաճարում թուրք բանվորները վերականգնողական աշխատանքներ էին իրականացնում, մի քանի այլազգի հնագետ էլ այս ու այն կողմ էին անում` երբ մեր խումբը մոտեցավ... Ուղեկիցներիցս մեկը գնաց ու, քարերի մեջ զարդանախշով խոյակի մի կտոր գտնելով, հպարտությամբ մոտեցավ մեզ` ցույց տալու «գողոնը»: Նույն պահին զառ գլխանոցով աշխղեկը ճչաց .
-Hey, hey! Sorry, sorry!!
Ուղեկիցս պատժված երեխայի նման հանձնեց քարը` կոտրած անգլերենով բացատրելով, թե քարը չէր վերցրել, որ տուն տանի, այլ... ընկերներին էր ուզում ցույց տալ:
Ծանր մի լռություն տիրեց...
Երբ մտանք տաճար` շշնջաց.
-Ի'նչ կլինի, Սուրբ, սուրբ-ը երգիր...
Նայեցի աչքերի մեջ.
-Ոչ, այս եկեղեցին գմբեթ չունի, ես ուրիշ բան պիտի երգեմ:
Կանգնեցի գավիթի կենտրոնում, գլուխս բարձրացրի վեր ու ձեռքերով ձայնիս հոսքը դեպի ենթադրյալ գմբեթն ուղղորդելով գանչեցի.
-Հոոոոո~,
Օխնելի' աստո~ծ...
Հիշելի~ աստո'ծ,
Հո~...
ԵՍ ՏԱՃԱՐԻՑ ԲԱՑԱԿԱ ԷԻ ԱՅԼևՍ: ԱՎԵԼԻ ՈՒՇ, ՈՒՂԵԿԻՑՆԵՐՍ ՊԱՏՄԵՑԻՆ, ՈՐ ԲԱՆՎՈՐՆԵՐՆ ԱՊՇԱՀԱՐ` ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԷԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ:
Սեփական երկրից քար մի' գողացեք: Աշխատեցե'ք ու ՆՐԱՆՔ կդադարեցնեն ԻՐԵՆՑ աշխատանքը:
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՆՆ ԷԼԻ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է:
ԼՈՒՍԻՆԷ
Հ.Գ.
Դեպքն իրականում տեղի է ունեցել անցյալ օգոստոսին: Աստծո'ւ սիրուն, միայն չասեք, թե կինն ինչու է «գութաներգ» երգում...
Սա էլ հո ԵԽԽՎ-ի նիստը չէ ...