▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող չասել

Մի քանի օր է, ինչ խիղճս տանջում է, երբ իմանում եմ կրկնվող արտագաղթի մասին Հայաստանում:
Չարտահայտվել այս մասին,ասել է թե դավաճանել իմ էությանը, որն է եղել հայեցի և հավետ կմնա:
Անձնական օրինակով էլ ասեմ, թե ինչն է ինձ առավել քան հուզում, քանզի այսպես ավելի պատկերավոր կլինի, թեև խնդիրները ավելի քան շատ են, քան կարող եմ արծածել, բերելով իմ անձնական օրինակը...
90-ականների սկզբին, երբ Հայաստանը գտնվում էր պատերազմական իրավիճակում, երբ լույս չկար, գազ չկար և այսպես շարունակ,երբ հազարավոր ընտանիքներ լքում էին Հայաստանը ,մենք (ես,կինս և մեկամյա դուստրս) բնակվում էինք Լենինգրադում:
Ես լավ աշխատանքի էի,ունեի հեռանկարներ կարիերա ստեղծելու,
հերթագրված էի և սպասում էինք բնակարանի, կինս ֆիզ. արձակուրդի մեջ էր և ապրում էինք թեև առօրյա հոգսերով, բայց ոչ կարիքի մեջ....
Ռայկոմում ժողովներից մեկի ժամանակ,որտեղ արծածվում էր Ղարաբաղի թեման, ելույթ ունեցա, բացատրելով բոլորին,թե Ղարաբաղի տեղը, թե պատճառները և սկզբնաղբյուրը ընդհարման և այլն,և այլն....
Եկա տուն և գիշերը չկարողացա աչք կպցնել....
Առավոտյան որոշումը կայացված էր և....մեկ ամիս չանցած ընտանիքով ոչ միայն վերադարձանք Հայաստան, այլ «խելացի գտնվեցինք» թե աշխատանքից դուրս գալ, թե գրանցումից, որի համար երկար տարիներ պայքարել էինք...
Վերադարձանք հայրական օջախ,քանզի այլ տեղ ապրելու հնարավորություն չունեինք:
Տեսնելով,թե ինչ իրավիճակում ենք հայտնվել, կինս արտասվում էր
բոլորից գաղտնի, բայց երբ առանձնանում էինք, հույս էինք տալիս մեզ, որ չենք սխալվել և հայրենիքը կգնահատի մեր կատարած քայլը վաղ թե ուշ...
Փնտրեցի աշխատանք երկար ամիսներ, շրջկենտրոնում, Երևանում , բայց....զուր:
Հողը մշակում էի, եղբայրս,որ դեռ ամուսնացած չէր եղածը վաճառում էր,ու......
Հացի համար գնում էինք Երևան, ժամերով հերթ կանգնում և ...
Չեմ ուզում նկարագրել այն ամենը ինչ տեսանք, քանզի բոլորն էին մեզ նման և ամեն տեղ:
Հետո եղբայրս ամուսնացավ և մի օջախում հայտվեցին երեք ընտանիք....
Երկու տարի էլ դիմացա, բայց ավագ որդին ես էի և պետք է որոշում կայացնեի....
Երեք տարի ապրեցինք, բայց հետևանքները մինչ այսօր ենք մարսում, քանզի երբ վերադարձանք արդեն Սանկտ-Պետերբուրգ...այստեղ էլ ոչ մեկին պետք չէինք և կորցրել էինք ամեն ինչ:
Հայրենիքը մեր շունչն է եղել, թե ես, թե կինս ուզում էինք պարզապես մեր կյանքը անցկացնել այնտեղ,բայց չէինք կարող
մեր զավակներին թողնել բախտի քմհաճույքի հայացողությանը, քանզի ծնող էինք և առաջ հերթին:
Կրթություն ստանալով Լենինգրադում, մենք ընդամենը ուզում էինք աշխատել մեր մասնագիտությամբ, մարդ զգայինք մեզ, բայց...
Օտարությունը ահավոր բան է, մեր նմանների համար-ցավալի և
տառապանք, բայց օտարի մեջ էլ մենք հայ մնացինք, կանք ու կլինենք:
Ստեղծագործող մարդու համար, այն էլ Հայաստանում ծնված ու մեծացած, սա ոչ միայն ցավ է, այլ դատարկություն, քանզի հասանելի չէ իր ընթերցողին, հոգով և սրտով ապրում է ահավոր վիշտ :
Սահմանափակվեմ այսքանով, ավելացնելով, որ արտագաղթի բուն
պատճառը ոչ թե հաց հայթայթելն է,այլ մարդ զգալը, երբ ունեցածդ
ոչ մեկին պետք չէ, և առաջին հերթին պետությանդ...
Փոխեք ձեր վերաբերմունքը մարդու նկատմամբ «ամենակարող տերեր» և վստահ եմ, հազարավոր մոլորյալներ, հենց իմ օրինակով
և իմ հետ....կվերադառնան իրենց հայրենիքը:

Էդուարդ Պողոսյան

Սանկտ-Պետերբուրգ
13.07.2013թ.

 

Էդուարդ Պողոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more