Կարծես թե վարչապետ կոչեցյալն այս անգամ անկեղծ է։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար, «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի անդամ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով վարչապետի ելույթին։
Այսօր կառավարության նիստում Փաշինյանը շուրջ 30 րոպեանոց ելույթով անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին (նոյեմբերի 8-ին, Շուշիում Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը)։ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանը խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները, Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությանն է պատրաստվում, իր գործելակերպով հիշեցնում է «Ալ Քաիդային» և «Իսլամական պետությանը և այլն։
Ալիևը Շուշիում ասել էր՝ Հայաստանը պետք է իմանա, որ Ադրբեջանի բանակն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ, Բաքուն ոչ ոքից չի վախենում, որ ներկայում Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունը, այլ Բաքվի սեփական քաղաքականությունը:
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանի խոսքերով, առաջ են գալիս մի շարք հարցեր կապված Փաշինյանի հետ․ «Երբ նա 2018 թվականին գալիս էր իշխանության, արդյոք չգիտե՞ր պատմությունը։ Չգիտե՞ր, որ հայերը Նախիջևանից արտաքսվեցին։ Չգիտե՞ր, որ 1921 թվականին Արցախում բնակչության մեծ մասը հայեր էին, և Խորհրդային տարիներին Ադրբեջանը տարբեր ձևերով փորձել է հայաթափել։ Չգիտե՞ր, որ արցախահայությունը 1988 թվականին ոտքի կանգնեց ապագա ցեղասպանությունից փրկվելու համար։ Չգիտե՞ր, որ դրան Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերով։ Չգիտե՞ր այս ամենը»։
Իշխանյանը նշեց, որ երբ Փաշինյանը 2018-ին եկավ իշխանության, «կարճ ժամանակ անց վարչապետուհու բերանով հայ զոհերի մասին հնչեց, թե նրանք զոհվել են հանուն ոչնչի, այսինքն՝ Արցախի, մեր հայրենակիցների համար զոհվածների մասին ասաց, որ զոհվել են հանուն ոչնչի»։ «Այդ ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց Դուշանբեի վերելակում, որ ադրբեջանցիները հանկարծ «բարիացան» ու սկսեցին սահմանին չկրակել։ Հանկարծ Ադրբեջանի նախագահը դարձավ նրա բարեկիրթ գործընկերը։
Հաջորդը, հայտարարեց, որ «Արցախի հարցում այնպիսի լուծում լինի, որը բավարարի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին», այսինքն՝ անհնարին մի բանաձև։ Այնուհետև՝ «մենք բանակցում ենք, ինչպես ուզում ենք»։ Հաջորդը՝ հատկապես անցյալ տարի՝ նախընտրական շրջանում, նրա արտասանած միքտը, թե ինչպես է առաջացել թշնամությունը՝ «մենք համարում ենք թշնամի, իրենք համարում են թշնամի»։
Այս ամենը գումարելով՝ ես համոզված ասում եմ, որ վարչապետ կոչեցյալը ներքին պայմանավորվածութուն է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հանձնել Արցախը։ Եվ նրան խոստացել են, որ Արցախը հանձնելուց հետո:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Դիտեք նաև՝
|